կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 14:24
Քաղաքական

ԲՀԿ-ն կկանգնի՞ առնետավազքի առջեւ

ԲՀԿ-ն կկանգնի՞ առնետավազքի առջեւ

Այսօր ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը խիստ քաղաքական, հավասարակշռված, համապարփակ, ծանրակշիռ ելույթ էր, այլ ոչ, ի համեմատություն որոշների, ջղագրգիռ պոռթկումներով:

 

«Հայաստանի տերերի, այն է` քաղաքացիների հոգսով ու դարդով համեմված, լուծումներ առաջարկող ելույթ էր»,- ասաց նա:

 

Ի պատասխան հարցին, թե Գագիկ Ծառուկյանը չի՞ անհանգստանում սպասվող հարկային և այլ տեսակի ստուգումների համար, Տիգրան Ուրիխանյանը ժպտաց. «Շատ մեղմ ասած` ոչ»: Ճշտող հարցին` իսկ ԲՀԿ-ական գործարարները չեն անհանգստանում, որ կարող են խնդիրներ ունենալ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Բոլորի խնդիրը մեկն է`երկրում ապրելու անհնարինությունը»:

 

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի համար է՞լ է անհնար ապրել Հայաստանում, պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի համար անհնարին է տեսնել միլիոնավոր սոված մարդկանց, բայց դա նրան մղում է պայքարի»:

 

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, քանի որ նա Գագիկ Ծառուկյանի խնամին է, Ուրիխանյանը նշեց, որ բարեկամական հարաբերությունները քաղաքական կատեգորիայում տեղ չունեն:


Լրագրողներից մեկը հարցին`Գագիկ Ծառուկյանը «զադնի չի՞ տալու», պատասխանեց. «Եկեք` մնանք իրատեսականության մեջ»:


Հարց հնչեց նաև առնետավազքի մասին, ինչին ԲՀԿ մամուլի խոսնակը ուղիղ չպատասխանեց. «Թող իմ ժպիտը լինի դրա պատասխանը»: