Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ՝ քննիչի կողմից կաշառք պահանջելու դիմումի վերաբերյալ, որի արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստացվել էր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով գողության մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Լ. Հովհաննիսյանի դիմումը՝ քննիչի և հոգեբուժարանի բաժնի վարիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում, սահմանված կարգով, կատարվել է նախնական ուսումնասիրություն: Լ. Հովհաննիսյանը բացատրությամբ պնդել է դիմումում նշված հանգամանքները։
Փետրվարի 4-ին նրանից վերցվել է գրավոր հաղորդում, ըստ որի՝ քրեական գործով լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար մոտ 2 ամիս առաջ (կոնկրետ օրը և ամիսը չի հիշել) գործով քննիչը պահանջել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն նյութական ծանր վիճակի մեջ գտնվելով` կալանավորը պահանջը չի կատարել:
Վերջինս նաեւ հայտնել է, որ նույն գործով դատահոգեբուժական փորձաքննության կատարման ընթացքում հոգեբուժարանի բաժնի պետը պահանջել է 8000 ԱՄՆ դոլար կաշառք՝ որպես հոգեկան հիվանդի եզրակացություն տալու համար, սակայն վերը նշված պատճառաբանությամբ այս պահանջը եւս չի կատարել: ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության արդյունքներն ըստ քննչական ենթակայության նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։