|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք, որից գոյացած հասույթը պետք է փոխանցվեր Արցախին: Yerkir.am-ի հետ զրույցում միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ ցուցահանդեսը գործել է 10 օր, ցուցադրվել են միության պահոցներում գտնվող` 1960-80 թվականների ստեղծագործողների 80 լավագույն աշխատանքներ:
«Ցուցահանդես-վաճառքի օրերին գնել են 8 նկար և վաճառքից գոյացել է 8000 դոլար: Ի դեպ, նկարներն իրենց արժեքից բավական ցածր գնով էին դրվել, որպեսզի շատ աշխատանքներ գնեն: Ճիշտ է, կուզեինք` ավելի շատ վաճառվեր, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա:
Աղամյանը նշեց, որ հավաքված գումարը դեռ չեն փոխանցել, քանի որ կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել 1-2 նկար էլ գնել: «Ճիշտ է, նկարները չեն ցուցադրվում, բայց մենք հայտարարություն կտարածենք, որ ցանկացողները կարող են գալ և մեր պահոցներում էլ նայել դրանք ու ընտրել»,- ասաց նա: