|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիշա Մ.-ն նույն քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ին է փոխանցել բջջային հեռախոս: Ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու՝ բջջային հեռախոսը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորին փոխանցելու համար հիշյալ հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ն Գրիշա Մ.-ից պահանջել և ստացել է կաշառք:
Գրիշա Մ.-ի կողմից կաշառք տալու, իսկ Տիգրան Ա.-ի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: