Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը, ամենայն հավանականությամբ, այսօր կավարտվի, և ըստ այդմ էլ` նախարարը պաշտոնանկությունների վերաբերյալ հրամաններ կտա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
«Ես դեռ չեմ տեսել պաշտպանության նախարարի հրամանը և չգիտեմ` այն ստորագրված է, թե` ոչ»,- ասաց նա, սակայն հավաստիացրեց, որ կուրսանտի սպանության դեպքն առաձին վերաբերմունքի կարժանանա: «Շատ ծանր դեպք է, և բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- վստահեցրեց Հարությունյանը:
Նա նշեց, որ չի կարող դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել, քանի որ դեռ քննություն է ընթանում, սակայն դիտարկմանը, թե միջադեպը նախապատմություն է ունեցել, խորհրդականը պատասխանեց. «Եղել են էպիզոդներ, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանացել»:
Հարությունյանը նաև հավելեց, որ ցավում է ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանի համար:
Անդրադառնալով հարցին, թե մեղադրյալներից երկուսը պաշտոնյաների որդիներ են, նա նշեց. «Ուրիշ դեպքում բողոքում ենք, որ պաշտոնյաների որդիները չեն ուզում սպա դառնալ, բայց ասել, որ ռազմական ինստիտուտն անպետք մի կառույց է, չի կարելի»: