Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ տեղեկացրել էր, որ հանդիպել է զոհված զինվորների մայրերին, քույրերին և կանանց․«Կանանց մեկամսյակի այս օրը անցկացրեցինք անմահացած մեր հերոսների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ միասին։ Շնորհակալ եմ ներկայության, ջերմ խոսքերի, ինձ լսելու եւ հասկանալու համար։ Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, եւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-գրել էր Աննա Հակոբյանը և կից հրապարակել զոհված զինվորների երջանիկ հարազատների լուսանկարներ։
Աննա Հակոբյանի գրառումից կարելի էր տպավորություն ստանալ, թե բոլոր զոհերի մայրերն ու կանայք են մասնակցել իր խնջույքին, բայց իրականությունն այն է, որ հազարավոր մայրեր հրաժարվել են նրա հետ խնջույքի մասնակցել։ Կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մարտի 8-ից սկսած իշխանական ամբողջ թիմը աշխատել է, որպեսզի հնարավորինս շատ հարազատներ մասնակցեն այս խնջույքին։ Նպատակ է եղել, որպեսզի մի քանի հարյուր կանանց մասնակցությամբ լինի խնջույքը, սակայն հազարավոր մարդիկ հրաժարվել են։ Ոմանք անգամ կշտամբել են Աննա Հակոբյանի անունից զանգողներին։ Այս ընթացքում պատերազմում զոհված զինծառայողների ավելի քան 3000 մոր կամ կնոջ հետ են կապ հաստատել ու միայն մի քանի տասնյակն են համաձայնել Աննա Հակոբյանի խնջույքին մասնակցել։
Աղբյուրը՝ Politik.am