կարևոր
493 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-13 13:28
Հասարակություն

Հերոսը չի կարելի նույնացնել աշխատանքում հաջողություն արձանագրածների հետ․ Գեղամ Նազարյան

«Հերոսը նա է, ով մարտի դաշտում վտանգում է իր կյանքը հանուն երկրի և պետության, սա քննարկման ենթակա չէ, թե հետո էլ ով է հերոս»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին մարդկանց ոգևորելու համար հերոս բառն օգտագործեցին լավ աշխատողների համար։

«Ինչպե՞ս չի կարելի նույն հարթության վրա դնել գոյություն ունեցող երկիրը պատմականի հետ, այնպես էլ՝ հերոսը չի կարելի նույնացնել  աշխատանքում հաջողություն արձանագրածների հետ»,-ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ  երկրի տնտեսության վիճակը որոշվում է  կոնսաթոշակների մակարդակով։
 

«Եթե երկիրը խելքով են ղեկավարում, ունենում ենք փող, եթե այդպես չեն անում ՝ չենք ունենում»,-ասաց Նազարյանը և շարունակեց. «Կենսաթոշակառուները դեռ պետք է գոհ լինեն, որ չենք հասել մի կետի, երբ նրանց առաջարկեն բարձր կենսաթոշակ ստանալու համար անցնել ատեստացիա՝ ապացուցեն, որ իրենք լավ տատ ու պապ են, նոր կենսաթոշակը կբարձրանա»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ կարելի է այդ գաղափարը ներդնել, որից հետո երեխաներն ավելի լավ տատ ու պապ կունենան։