Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի դեմ պայքարի՝ միջազգային համագործակցության շրջանակում ՄԱԳԱՏԵ-ի կողմից ՀՀ կբերվեն ատոմային մեթոդներով 2000 տեստեր, որոնք մի քանի ժամվա ընթացքում արդյունքը ցույց են տալիս․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վետ Ադոնցը մամուլի ասուլիսում։
ԱՄՆ կառավարությունը, արդեն հնչեցրած 1,1 միլիոն դոլարից բացի 600 հազար դոլար օգնություն է ավելացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով, նաև ավելացնում է 6 միլիոն դոլարանոց ևս մեկ ծրագիր։
Պեկինից ապրիլի 8-ին և 15-ին իրականացված երկու չվերթով անհրաժեշտ սարքավորումներ են բերվել Հայաստան․ եթե առաջինում հիմնականում առողջապահության նախարարության ձեռք բերած պարագաներն էին առողջապական ծառայություններ ապահովեու համար, ապա երկրորդում բեռների պարունակությունը հիմնականում պաշտպանիչ նյութեր էին՝ հագուստ, դիմակներ՝ ասաց փոխնախարարը։ Նաև նշեց ֆինանսավորման աղբյուրները․ Էդուարդո էռնեկյան, «Իզմիրլյան» հիմնադրամ, «Իմ քայլը» հիմնադրամ, «Սուրբ Սարգիս» հիմնադրամ, Հայկական բարեգործական ընդհանուր միություն և այլն։
Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ մարտի կեսերից Հայաստան են վերադարձել 22 հազար ՀՀ քաղաքացիներ․ աշխարհագրությունը բավականին լայն է։
Նա վստահեցրեց, որ եթե երկարաձգվում է այս կամ այն թռիչքը, պատչառներն օբյեկտիվ են և մեր դիվանագիտական ներկայացուցիչները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի որ այդ շրջանը մեր քաղաքացիենրի համար դյուրին անցկացվի, ժամանակավոր կեցավայրեր են ապահովում և այլն։
«Մի կարևոր պատգամ ունեմ․ 200 դիվանագետ ներգրավված է այս գործում և հորդորս է, որ մեր հայրենակիցները, որոնք գտնվում են ՀՀ-ից դուրս, այս գործընթացներում ղեկավարվեն ՀՀ դեսպանատների և հյուպատոսությունների խորհուրդներով, որովհետև նրանց միջոցով ենք պայմաններ ստեղծում, որ մեր հայրենակիցներին վերադարձնենք, որևէ այլ միջամտություն չի կարող արագացնել ՀՀ քաղաքացու վերադարձը»,-ասաց Ավետ Ադոնցը։
Նա խոսեց նաև «Դոմոդեդովո» օդանավակայանից հայերին վտարելու դեպքի մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․