Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայտնի է, որ, այս տարվանից սկսած, նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով: Ըստ պաշտպանության նախարարության` նպատակը զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ դարձնելն է, սակայն պարզվում է, որ անգամ այս եղանակը չօգնեց առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
Yerkir.am-ի տեղեկություններով` հունվարի 14-ին կենտրոնական հավաքակայանում («զբոռնի պունկտ») վիճակահանության մասնակցած երեք զորակոչիկի, որոնց վիճակվել էր ծառայության անցել Հոկտեմբերյանի զորամասում, այսօր կանչել են հավաքակայան` կրկին վիճակահանության տոմս քաշելու:
Այս պահին հավաքակայանի ճանապարհին գտնվող` Գյումրիից զորակոչված Լևոն Խաչատրյանի հարազատները մեզ հետ զրույցում նշեցին, որ դա անօրինական է, այդ կերպ ցանկանում են փոխել տղաների զորամասերը: Ի դեպ, հարազատները նաև տեղեկացրեցին, որ այդ տղաները զորակոչվելուց հետո հիվանդացել են:
Խնդրի վերաբերյալ yerkir.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Նա նշեց, որ կրկնակի վիճակահանություն չի լինելու, պարզապես նրանց կուղարկեն Հոկտեմբերյանին կամ Երևանին մոտ գտնվող այլ զորամաս:
«Հոկտեմբերյանի զորամասը շարային առումով պետք է գերազանց վիճակում լինի: Այդ զինվորներից մի քանիսն ինչ-որ առողջական խնդիրներ ունեն, այդտեղի ծառայությանը չեն համապատասխանում»,- ասաց նա և հավելեց. «Հարցեր կան` կադրերի հետ կապված, օրինակ` տվյալ զորամասն ունի 700 զինվորի հայտ, հետո հաստիքների փոփոխություն է լինում` դառնում է 600»:
Փաստորեն, վիճակահանությամբ որեւէ զորամասում ծառայության անցնելը դեռեւս երաշխիք չէ, որ զինվորն այնտեղ կմնա մինչեւ ծառայության վերջը: