կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 03:36
Հասարակություն

Տրանսպորտը թանկանում է

Տրանսպորտը թանկանում է

2008 թվականին 408 հոգի մահացել է :ավտոտրանսպորտային պատահարներից: Իսկ հաջորդ տարի այդ թիվը նվազել է`325:  Այս թվերն այսօր լրագրողներին ներկայացրեց «Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը.

«Դեռեւս չի հրապարակվում 2010-ի զոհերի թիվը: Ես համոզված եմ, որ ավելի քիչ է լինելու: Եվ դա կարգուկանոնին պատշաճ կերպով հետեւելու շնորհիվ է»:

Ա. Պողոսյանը խոսեց նաեւ տրանսպորտի թանկացման խնդրի մասին: Թվում է, թե համատարած գնաճը կարծես այս ոլորտ չի թափանցել, սակայն փորձագետի կարծիքով, այդպես չէ:

Մինչեւ վերջերս քաղաքային տրանսպորտի արժեքը 40, 50 եւ 100 դրամանոց, եւ աստիճանաբար էժան փոխադրամիջոցները դուրս են մնում կիրառությունից եւ շուտով միայն 100 դրամանոց երթուղայիններից ենք օգտվելու:

«40-ի եւ 100-ի տարբերությունը 250 տոկոս: Մեր երկրի պետական ազգային զարգացման ծրագրում, որն օրենքի ուժ ունի, գրված է, որ գները կարող են աճել մինչեւ 4.5 տոկոս, իսկ մենք 250 տոկոսի թանկացումը  զգում ենք մեր մաշկի վրա»,- ասաց Ա. Պողոսյանը:

Նա նշեց, որ այս թանկացմանը հասարակությունը համարժեք չի արձագանքում այդ թանկացմանը, քանի որ դա արվում է ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: