|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է անցկացնելու` հասարական կազմակերպությունների և աղաքական ուժերի մասնակցությամբ: Քննարկելու են համաժողովրդական շարժման հետագա ընթացքը:
Yerkir.am-ի հետ զրույցում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատասխանելով հարցին` մասնակցելո՞ւ է այդ խորհրդաժողովին «Ժառանգությունը», և կոնկրետ ովքե՞ր են մասնակցելու, պատասխանեց. «Մենք առաջիկայում, իհարկե, կքննարկենք դա, բայց կարծում եմ` կմասնակցենք»:
Հարցին, թե արդյո՞ք այդ խորհրդաժողովը էական նշանակություն է ունենալու, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Այնտեղ կլինեն լրագրողներ, իրենք էլ թող գնահատեն դա: Բոլոր դեպքերում` մասնակցության հետ կապված հարցը, կարծում եմ, կլուծվի»: