|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկը՝ Թևոս Սաֆարյանը:
Այս տեղեկությունը yerkir.am-ը փորձեց ճշտել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից, սակայն նա նշեց, որ ժամը 13:00-ի տվյալներով՝ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկում է:
Մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ: