Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, 1963 թ. ծնված Գոհար Գ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հարսը` 1982 թ. ծնված Մարինե Ա.-ն, իրեն պատկանող տունը նոյեմբերին վարձով է տվել ոմն Իշխանի, որն էլ այդ ընթացքում կոտրել է նկուղի կախովի կողպեքը և գողացել շինարարական տարբեր տեսակի մետաղյա իրեր` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Իշխանը 1983 թ. ծնված Իշխան Խ.-ն է, որը դեկտեմբերի 18-ին, ժամը 23.35-ին, ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք: Կատարվում է հետաքննություն: