Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Խաղային ինդուստրիայի ամենահեղինակավոր միջոցառման` ICE Totally Gaming 2017-ից առաջ, երեկ երեկոյան Լոնդոնում տեղի ունեցավ երկար սպասված H2O Data Seminar-ը, որը կազմակերպել էին հայկական արմատներով BetConstruct ընկերությունը և Բրիտանական SBC events-ը:
Բացման խոսքով հանդես եկավ BetConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ իր խոսքում անդրադառնալով սպորտային տվյալների կարևորությանը և խաղային ինդուստրայի համար տվյալների բազայի՝ ջրի նման կենսական լինելուն: Այնուհետև ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները:
Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր, ֆուտբոլի կենդանի լեգենդներ Ռուդ Գուլիտն և Ջոն Բարնսը, ովքեր անմիջական զրույցում խոսեցին նաև թե՛ մեր օրերի, թե՛ իրենց ժամանակների ֆուտբոլի և առահասարակ սպորտի մասին:
Սեմինարի ավարտից հետո Վիգեն Բադալյանը մեր թղթակցին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ այս միջոցառման բացառիկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ խաղային ինդուստրիայի մասնագետները հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկել սպորտային տվյալների կարևորության և միջազգային խաղային շուկայի դիվերսիֆիկացման մասին:
Հիշեցնենք, որ BetConstruct-ը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է միայն Վիվառո ընկերությանը: