|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր Գյումրիում նույնպես տեղի կունենա «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան: Մուլտֆիլմը կցուցադրվի Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում /ժամը 15-ին/:
Հիշեցնենք, որ Երևանում մուլտֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: