Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շաբաթներ առաջ yerkir.am-ը գրել էր, որ Ներսիկ Նազարյանը վաճառքի է հանել իր տունն ու փլուզվող բիզնեսների համար Մոսկվայում «տանիք» է փնտրում: Ներսիկ Նազարյանի որդին`«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանը, թեեւ դրանից հետո հերքել էր, որ իր բիզնեսում ճգնաժամային վիճակ է, ասելով, որ տեղեկություններ տարածողները չար ուժեր են, բայց այսօր արդեն հայտնի դարձավ, որ փակվել է Սարյան 12 հասցեում` «Ֆայն» խանութի հարևանությամբ գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը: Այսօր էլ համապատախան աշխատակիցները շենքի վրայից պոկել են գովազդային պաստառները` իսպառ վերացնելով երբեմնի էլիտար սուպարմարկետի հետքը:
Yerkir.am-ի տեղեկություներով` սուպերմարկետը փակվել է «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի և «Ֆլինթրիջ գրուպ» ՓԲԸ-ի միջև առկա ֆինանսական խնդիրների պատճառով: Հիշեցնենք, որ «Բիզնես լիդեր հոլդինգի» սեփականատերն Արմեն Նազարյանն է: Բանն այն է, որ նրա ընկերությունը Սարյան 12-ի տարածքը վարձակալությամբ վերցրել էր «Ֆլինթրիջ գրուպ»-ից, սակայն, քանի որ նշված խանութում առևտրաշրջանառությունը փոքր էր, չէր կարողացել սահմանված ժամկետներում վճարել վարձավճարը: Ի դեպ, դեռևս հոկտեմբերին «Ֆլինթրիջ գրուպ»-ը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջով:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ էլ փակվեց Կոմիտաս 1 հասցեում գտնվող «Մոսկվիչկան»: Չի բացառվում, որ առաջիկայում փակվի ցանցի` նաև Հյուսիսային պողոտայում գտնվող խանութը: