Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը խոսեց ձվի շուկայում արձանագրվող գնային տատանումների մասին: Նա նշեց, որ հարցը գտնվում է ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում: Թանկացում 4-5 դրամի չափով եղել է օգոստոսին, տնտեսվարողները ներկայացրել են հիմնավորումներ` ծախսերի հետ կապված` ներկայացնելով պարզաբանումներ, որ ձվի գնի բարձրացումը պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով:
Արտակ Շաբոյանը հավելեց, որ գները վերահսկելը ՏՄՊՊՀ-ի գործառույթը չէ, ՏՄՊՊՀ-ն միջամտում է այնքանով, որքանով խնդիրը վերաբերում է բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին, ուր կան մենաշնորհային տնտեսվարողներ: «Բոլոր տնտեսվարողների համար շուկան բաց է, մրցակցային խնդիրներ չկան, ցանկացած չարաշահման դեպքում մենք պատրաստ ենք կարգավորել խնդիրները և չարաշահողներին ենթարկել պատասխանատվության»,- վստահեցրեց Արտակ Շաբոյանը:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` արդյոք՞ սուպերմարկետների ոլորտում չկան գերիշխող դիրքը չարաշահողներ, Արտակ Շաբոյանը նշեց, որ կան չորս սուպերմարկետներ` «Ալեքս-Գրիգ», «Երևան-Սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք», որոնք ՏՄՊՊՀ-ի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող, և եթե այդ սուպերմարկետները առանց հիմքի բարձրացնեն ապրանքների գները, ապա կենթարկվեն պատասխանատվության:
«Նախկինում նաև «Մոսկվիչկա»-ն ու «Սթար»-ն էլ են ճանաչվել գերիշխող դիրք ունեցող, սակայն տեղի ունեցավ փոփոխություն, դրանք այլևս գերիշխող չեն»,- ասաց նա` հավելելով, որ, վերոնշյալ սուպերմարկետների դիրքի չարաշահման հետ կապված, առայժմ բողոքներ չեն ստացվել: