| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակաբաշխությունը:
Առաջին խմբի հաղթող «Արարատ»-ը պարգեւատրվեց փոքր ոսկե մեդալներով եւ գավաթով։ Արդար խաղի մրցանակակիրը «Բանանց 2»-ն էր:
Բարձրագույն խմբում երկրրորդ եւ երկրորդ տեղերը գրաված «Ուլիս» եւ «ՙԲանանց» թիմերի պարգեւատրումից հետո,  բեմ հրավիրվեցին  Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»՚-ի ֆուտբոլիստները:
2010թ լավագույն ռմբարկուներ  ճանաչվեցին  Մարկոս Պիզելլին  եւ Գեւորգ Ղազարյանը: Լավագույն խոստումնալից ֆուտբոլիստ` Վալտեր Պողոսյանը:
2010թ. լավագույն մարզիչ ճանաչվեց Վարդան Մինասյանը, իսկ տարվա լավագույն ֆուտբոլիստը Կառլեն Մկրտչյանն էր:
Տարբեր  մրցանակներ էին սահմանվել նաեւ  մի շարք  լրատվամիջոցներ։ Այսպես`«ՙՖուտբոլ+» շաբաթաթերթը տարվա հայտնություն անվանակարգում մրցանակը շնորհեց «Բանանցի» ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանին: Panarmenian.net լրատվական գործակալությունը մրցանակ հանձնեց  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, իսկ totalfootball.com կայքը առանձնացրեց ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին:
Հատուկ մրցանակի արժանացավ Յուրա Մովսիսյանը:
Այս տարի մրցանակաբաշխությունից  ձեռնունայն մնացին ֆուտբոլային մրցավարները: Ինչպես մեկնաբանեցին  հանդիսավարները, նրանք կարմիր քարտ են ստացել  ոչ անաչառ մրցավարության համար: