Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների։ Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շեն, մի խանութ, որ չհրավիրեն ներս կամ իրենք դուրս չգան։ Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու հայտնում իրենց աջակցությունը, զորակցությունը։ Նույնիսկ ներողություն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկա գտնվել»,-այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հրավիրված հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով Վայոց ձորի մարզ և մասնավորապես՝ Ջերմուկ քաղաք կատարած իր այցին, շեշտեց՝ այնտեղ ավելի ակնհայտ է երևում, թե որքան վտանգված է մեր ամբողջ երկիրը․ բարձունքից ադրբեջանցիների տեսադաշտում պարզ դիտարկվում է Ջերմուկը։
«Անմիջական վտանգը կախված է և՛ քաղաքի գլխին, և՛ մեր պետության գլխին։ Ամեն րոպեն անկանխատեսելի է։ Ուրեմն՝ կեղծ են այն բոլոր ասածները, թե խաղաղության պայմանագիր կնքելով՝ ադրբեջանցիներին մեր ինքնիշխան տարածքից դուրս են հանելու։ Ուրեմն խաբում են։ Ոչ ոք էլ դուրս չի գալու այնտեղից։ Նեռն, անընդհատ խաբելով, փորձում է մարդկանց մտքերն ամբողջությամբ պատրաստել հայրենիքի հանձնմանը։ Եվ Ջերմուկը դրա ամենավառ արտահայտումներից մեկն է։Հետևաբար, այս պայքարը, որ Սրբազան է կոչվում, իրավունք չունի որևէ ձևով տկարանալու, որովհետև անունն արդեն իսկ պարտավորեցնող է, թե մենք ինչին ենք միտված։ Չի՛ կարող սրբազան արժեքին հավատացող ժողովուրդը հաղթանակից բացի՝ այլընտրանքի մասին մտածել։ Հնարավոր չէ դա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։