Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ քննարկումների ժամանակ, երբ ներկայացվում էին գյուղնախարարությանը հատկացված գումարները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, թե Հայաստանը անդամագրվում է ԵՏՄ-ին, այդ դեպքում գյուղմթերքի արտահանման համար ի՞նչ ծախսեր են նախատեսվում:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից, ուրեմն այդ դեպքում ինչպե՞ս հնարավոր է արտացոլել այդ համաձայնագրի հետևանքները: «Իրավաբանորեն մենք չենք կարող հետևանքները արտացոլել բյուջեի ծախսային մասերում: Երբ համաձայնագիրը կհաստատվի, կկատարվեն ուսումասիրություններ, և այս կամ այն ձևով` կլինի օրենքի մեջ լրացում, թե` կառավարության որոշում, դա անպայման կարտացոլվի»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Երբ որ մի ընտանիքում երեխա պետք է ամուսնանցնեն, պահուստային ֆոնդ են նախատեսում: Դուք պահուստային ֆոնդում դա նախատեսե՞լ եք»:
Պավել Սաֆարյանը զարմացավ. «Դուք գիտե՞ք` ինչ բան է պահուստային ֆոնդը, դա ֆոնդ է չնախատեսված ծախսերի համար»:
ԲՀԿ-ական պատգամավորը իրեն չկորցրեց` ասելով. «Դե անունը ուրիշ բան դրեք»: