|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Ըստ «Հրապարակ» թերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ Հովիկ Աբրահամյանը բավականին անհանգստացած է գնաճի ահավոր տեմպերից և «օրիգինալ»՝ ոչ շուկայական մեթոդներով փորձում է կանխել դրամ-դոլար տատանման արդյունքները՝ արդեն իսկ ահռելի չափերի հասած գնաճը:
«Նա իր մոտ է կանչում գործարարներին, հորդորում-պահանջում չբարձրացնել ապրանքների գները, Ամանորի նախաշեմին չբորբոքել առանց այն էլ համբերության բաժակը լցված ժողովրդի զայրույթը: Հորդորը հատկապես վերաբերել է կաթնամթերք արտադրողներին, ինչն էլ առաջացրել է վերջիններիս խորը դժգոհությունը, քանզի իրենք առանց այդ էլ սկսել են աշխատել չնչին շահույթով»,– գրում է թերթը: