Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցեր ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: Նա նախ ասաց, որ փոխնախարարը երբեմն բաներ է ասում, որոնք տնտեսագիտության հետ կապ չունեն, ապա նշեց, որ ԵՏՄ-ի վերաբերյալ ունի 44 հարց, բայց կհնչեցնի 3-4-ը:
«Դուք ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը լրացուցիչ տնտեսական աճ կապահովի` 1-2 տոկոսով: Դուք դրա մասին կառավարությունում ասե՞լ եք: Նախորդ կառավարությունը մեկ տարի առաջ, ներկայացնելով բյուջեն, ասել էր, որ ապահովվելու է 5,2 տոկոս աճ, այս կառավարությունը ապահովում է 4,1 տոկոս: Ուրեմն ո՞նց է աճելով պակասում, ուրեմն պետք է ազնիվ լինենք ու ճիշտն ասենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա հարցրեց, թե կառավարությանը ծանո՞թ է «կայուն տնտեսական տարածք» հասկացությունը, և ի՞նչ մեթոդներով են չափել ԵՏՄ-ին միանալու առավելությունները: Ինչպե՞ս է կառավարությունը հիմնավորելու, որ, ԵՏՄ անդամ դառնալով, կարող են ներդրումներ գրավել, այլ ոչ թե կորցնել:
Սուրեն Կարայանը նշեց, որ 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է 4,1 տոկոս տնտեսական աճ, և որ կանխատեսվող տնտեսական լրացուցիչ աճը լինելու է 2016-ի երկրորդ մասից: Նա նշեց, որ իր ելույթներում չի ասել, որ ԵՏՄ-ն համարվում է կայուն տնտեսական տարածք:
«Մենք այսօր ունենք 3 միլիոնանոց շուկա: Միանալով ԵՏՄ-ին` կունենանք 170 միլիոնանոց սպառման շուկա: Եվ կարևոր է, որ Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը կայանա և լինի ավելի լավը»,- ասաց Սուրեն Կարայանը` հավելելով, որ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման գործակիցն ավելի լավն է, քան ԵՏՄ անդամ այլ երկրներում: