Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Կոտայքի մարզի 12 քաղաքացի կաշառքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Քաղաքացիները հայտնել են, որ նպաստների տրամադրման և նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար իրենցից Աբովյան քաղաքի սոցիալական ապահովության պետական գործակալությունում գումար են պահանջել։
Մեր հարցմանն ի պատասխան` գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ներկայացված հաղորդումներից 10-ի հիման երեկ հարուցվել է քրեական գործ կաշառք տալու և ստանալու փաստով: Մասնավորապես 3 հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311,1 3-րդ մաս-ի 2-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատիկանիշներով։
7 հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ըստ դատախազության` պետությանը պատճառվել է 2 մլն 352 հազար դրամի վնաս։