|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում տեղի է ունեցել արտառոց դեպքերից հերթականը: Ըստ Haberler-ի՝ Ստամբուլում Է.Օ. անունով աղջիկը մետրոյի կայարանից դուրս գալիս է եղել, երբ անծանոթ երիտասարդը փակել է նրա աչքերն ու փորձել համբուրել:
Դիմադրելով երիտասարդին՝ աղջիկը կծելով պոկել է իր դեմ սեռական ոտնձգություն կատարած տղայի լեզուն:
Աղջիկը դիմել է իրավապահներին, սակայն հիվանդանոց տեղափոխված տղայի ծնողները զանգահարել են աղջկան՝ խնդրելով բողոքը հետ վերցնել:
Տղայի ընտանիքի պնդմամբ՝ երիտասարդը աղջկան իր ընկերուհու հետ է շփոթել և ցանկացել «անակնկալ» մատուցել նրան, ինչը, սակայն, վատ հետևանք է ունեցել:
Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: