կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-28 14:11
Աշխարհ

Թրքուհին ընտրվել է Բունդեսթագի փոխխոսնակ

Թրքուհին ընտրվել է Բունդեսթագի փոխխոսնակ

Բունդեսթագի փոխխոսնակի պաշտոնում առաջին անգամ ընտրվել էթնիկ թուրք՝ Այդան Օզողուզը. նա վստահ է, որ այլ երկրներից ներգաղթյալները, ցանկության դեպքում և պատշաճ համառության պարագայում կարող են բարձր պաշտոնի հասնել Գերմանիայում։

Օզողուզը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) անդամ է։ Anadolu գործակալության թղթակցի հետ զրույցում քաղաքական գործիչը նշել է, որ իր՝ Բունդեսթագի  բարձր պաշտոնում ընտրվելը յուրօրինակ ուղերձ է Գերմանիայի ազգային փոքրամասնություններին։

Օզողուզի խոսքով՝ միգրանտների թեման կարևոր տեղ ունի Գերմանիայում՝ մարդկանց մեծ մասի կյանքում։

«Նախկինում ճնշվածության որոշակի զգացում կար։ Թվում էր, թե, եթե մարդը միգրանտ է, ապա նա չի կարողանա հասնել ցանկալի կարգավիճակին։ Շատ երիտասարդներ նույնիսկ նահանջեցին նման համոզմունքների պատճառով։ Եվ ես նրանց ասացի. «Ցույց տվեք ձեզ, ջանք գործադրեք, դուք կկարողանաք հասնել ցանկալի դիրքի»,- նշել է փոխխոսնակը։

Ըստ նրա` նման բարձր պաշտոնում իր ընտրվելը թույլ է տվել այս ուղերձը կրկին ուղարկել Գերմանիայի ազգային փոքրամասնությունների երիտասարդությանը։

«Ես ցույց տվեցի, որ տարբեր էթնիկ ծագում ունեցող միգրանտները կարող են հասնել ցանկացած կարգավիճակի Գերմանիայում»,- ընդգծել է թուրք քաղաքական գործիչը։