|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձրացրեց հայ գործարարներին մտահոգող հարց: Նա նախ նշեց, որ կառավարության մշտական շեշտադրումն է՝ տնտեսվարողների գործունեության խթանման համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Հետո նշեց, որ շատ կարևոր է ամեն կերպ աջակցել հայրենական արտադրողին թե' մակրոտնտեսական առումով` մրցունակ միջավայր ապահովելու, թե' տնտեսվարողի գործունեությանը տարատեսակ միջամտությունները նվազեցնելու տեսակետից:
«Պետությունը պետք է արդյունավետ միջամտի, ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու ավելորդ հոգսերի մեջ ներքաշի մեր տնտեսվարողին: Ուստի պետք է սահմանափակել յուրաքանչյուր օրացույցային տարում Հայաստանի հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով՝ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում, խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում վարչապետի թույլտվությամբ իրականացնելուն»,- ասաց վարչապետը: