կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-28 15:03
Քաղաքական

Հակաբնական պրոցես է տեղի ունենում՝ ՀՀ իշխանությունները գնում են ինքնաոչնչացման ճանապարհով. Արծվիկ Մինասյան

Հակաբնական պրոցես է տեղի ունենում՝ ՀՀ իշխանությունները գնում են ինքնաոչնչացման ճանապարհով. Արծվիկ Մինասյան

Հակաբնական պրոցես է տեղի ունենում, և անկախ մեզնից, անկախ ընդդիմությունից, Հայաստանի իշխանությունը ինքնաոչնչացման պրոցես է սկսել։ Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ ինքնաոչնչացումն ավելի շուտ տեղի կունենա, քան պետականության կորուստը, թե՝ ոչ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։ 

«Մենք պետք է կանխենք պետականության կործանման այս արատավոր ընթացքը, որպեսզի, իշխանության ինքնաոչնչացման պրոցեսն ավելի արագ տեղի ունենա, որ հետո կարողանանք պետականության գոնե որոշակի տարրեր պահպանել»,- ասել է Մինասյանը։

Նրա խոսքով, ինչպես նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթը Փաշինյանը փորձեց, այսպես կոչված, արդարացնել, թե, իբր, մարդկանց է փրկել, այնպես էլ այսօր, դավադիր ձևով, Նիկոլի ու Ալիևի կազմակերպված հարձակումները մեր սահմանների վրա բերելու են նրան, որպեսզի ՀՀ իշխանությունները գնան վերջնական հանձնման։

«Տեղի է ունենում ՀՀ-ն բզկտելու, անկլավները նորից հետ վերցնելու, Ադրբեջանին ՀՀ-ի սիրտն ու թոքերը նորից մխրճելու մոտեցում, որպեսզի ՀՀ-ն որևէ շանս չունենա ապագայում որպես ինքնուրույն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդես գալու համար։ Սա նույն ծրագիրն է, որով գործում են Նիկոլն ու Ալիևը»,- հայտարարել է Մինասյանը։