Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման առնչությամբ. հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ այդ միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացման վտանգ է ստեղծում:
«Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումը և ուժեղացնում է մեր անհանգստությունը»,- ասված է հայտարարությունում:
Բորդյուժան նաև նշել է. «Այսօր բոլորս հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք»:
«Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Առաջացել է հակամարտության սրման նոր սպառնալիք: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է ավելի սրված»,- ասվում է հայտարարության մեջ:
«ՀԱՊԿ-ում խորապես համոզված են իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության մեջ: Ամենակարևորը, ինչը կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին պայմանավորվածությունների խստագույն պահպանումը և սադրիչ գործողություններ թույլ չտալը: Կարևոր է ապահովել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը»,- ասվում է Բորդյուժայի հայտարարությունում: