Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում մեկնարկած` 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև բռնության քարոզից: Նշեց, որ բոլորի համար էլ մեծագույն առաջնահերթություններից մեկը բռնությունից զերծ հանրություն ունենալն է, ապա հավելեց, որ Հայաստանը բռնությունից զերծ երկիր է:
«Ինստիտուցիոնալ առումով պետք է ձևավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը, և բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, դա իմ գնահատմամբ, լուսանցքային, հետցնցումային երևույթ է: Որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնություն գործադրող ուժերն ու անձինք, անկախ հանգամանքից՝ իշխանության, թե` ընդդիմության համակիրներն են, դուրս են մղվելու հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե, եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է, իսկ եթե պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն դրան, դա բոլորովին այլ գործընթաց է»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ, որպես ՀՀ վարչապետ, խստորեն դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում: «Բռնության որևէ դեպք, որևէ դրսևորում, որևէ քարոզ, ատելության որևէ դրսևորում ՀՀ-ում տեղ չունի և չպետք է ունենա: Կարծում եմ՝ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենսուս, ու դա պետք է արտահայտվի պետական ինստիտուտների գործունեության մեջ»,- եզրափակեց նա: