|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Գոռ Վարդանյանի շրջապատի որոշ մարդիկ այնքան էլ լավ համբավ չունեն, WDF Docando ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Ես ղեկավարում եմ շատ մեծ կազմակերպություն, որտեղ մոտավորապես 7000 գործող մարզիկ կա` սկսած 4 տարեկանից: Հնարավոր է` այդ բոլորի մեջ մարդիկ լինեն, ովքեր սխալ ապրելակերպ ունեն: Ես պատասխանատու չեմ ոչ մեկի համար: Շատ անգամներ համապատասխան տեղերում ասել եմ, որ ցանկացած ժամանակ ես անձամբ պատրաստ եմ օգնել ցանկացած ծառայության, եթե ինչ-որ մի անձ մեր կազմակերպության մեջ մի սխալ արարք կանի: Խնդրում եմ, դա իմ անձի կամ մեր ընդհանուր աշխատաոճի հետ մի' կապեք»: