Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանցի օլիգարխները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության պատճառով 2014-ի սկզբից ի վեր կորցրել են 50 մլրդ դոլար։ Այդ տվյալները ներկայացնում է գերմանական Welt am Sonntag պարբերականը, որը հաշվարկներ է արել Bloomberg-ի տվյալների հիման վրա. հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ամենամեծ վնասը կրել է Система-ի հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովը։ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թվին պատկանող գործարարի կարողությունը կրճատվել է գրեթե 1/3-ով և այսօր կազմում է մոտ 2,7 մլրդ դոլար։
Ռուսաստանի նախագահի ամենավստահելի մարդկանցից մեկը՝ Գենադի Տիմչենկոն, ով 2014-ի մարտից գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում, տարվա սկզբից կորցրել է իր կարողության 36%-ը՝ 7,1 մլրդ դոլար։
Ամենահարուստ ռուսաստանցի օլիգարխն այժմ համարվում է Ալիշեր Ուսմանովը՝ 15,3 մլրդ դոլար կարողությամբ։ Սակայն նրա կարողությունը եւս կրճատվել է 25%-ով։