կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-10 11:23
Իրավական

Ինչո՞ւ են «Նաիրի» ԲԿ-ի պատուհանից ցած նետված տղամարդուն տեղափոխել այլ հիվանդանոց

Ինչո՞ւ են «Նաիրի» ԲԿ-ի պատուհանից ցած նետված տղամարդուն տեղափոխել այլ հիվանդանոց

Այսօր առավոտյան արտառոց դեպք է տեղի ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Yerkir.am-ը հիվանդանոցից տեղեկացավ, որ նյարդաբանական բաժանմունքի հիավանդ` 45-ամյա Արմեն Կարապետյանը ցած է նետվել հիվանդանոցի 3-րդ հարկից:

 

Հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլի Գնունին yerkir.am-ին հայտնեց, որ տղամարդը նման քայլի է դիմել կնոջ ներկայությամբ, արարքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

 

Հարցին, թե ինչո՞ւ են տուժածին այլ հիվանդանոց տեղափոխել, փոխտնօրենը պատասխանեց. «Հետազոտել ենք, տեսել, որ մեր միջամտության կարիքը չկա, այդ իսկ պատճառով տեղափոխել ենք բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ նա համալիր հետազոտության կենթարկվի»:

 

Տղամարդուն տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Նա  ստացել է ստորին վերջույթների, ողնաշարի կոտրվածքներ: «Էրեբունի» ԲԿ-ից էլ տեղեկացանք, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր:

 

Ի դեպ, նմանատիպ մի դեպք էլ այս տարվա հունիսին գրանցվել էր Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ-ում:  3-րդ հարկի պատուհանից ցած էր նետվել 22-ամյա մի երիտասարդ:

 

Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ դեպքի  առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է ընթանում: