Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել. ԱԺ-ում նրա ծավալած գործունեությունը նախագահականում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ Հ. Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո գործնականում մեկ բանով է աչքի ընկել՝ տարբեր ձեւերով փորձել է բարդացնել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքային պայմանները:
Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի եւ ընդհանրապես խորհրդարանի ղեկավարության եւ լրագրողների հարաբերությունները վերջին շրջանում բավական լարվել են: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանին ժամանակին մեծ դժվարությամբ են համոզել, որ Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակեն։ Եվ եթե Թովմասյանը կարճ ժամկետում չկարողանա լրագրողների հետ իր հարաբերությունները կարգավորել, եւ նրա անձի նկատմամբ դժգոհությունները շարունակվեն, ապա նա իր պաշտոնում երկար չի մնա»։