|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հրապարակավ խոստացավ աշխատանքից ազատել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների:
Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ազատվել է աշխատանքից: Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություն է հասել, որ Յ. Խաչատուրովը պաշտոնանկ չի արվել ու չի արվի (գոնե առայժմ):
Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երեկ Խաչատուրովն ու Օհանյանը հանդիպել են, քննարկել Լ. Ստեփանյանի սպանության գործը: Բայց քանի որ ՊՆ-ում կա երկու թև՝ երիտասարդ, «օսլայած» մազերով զինվորականներ, որոնք Ս. Օհանյանի հովանավորյալներն են, և հին հղփացած գեներալներ՝ Խաչատուրովի «տիրույթում», սկսեցին միմյանց վրա ցեխ նետել:
Իրավիճակը ևս մեկ անգամ մատնեց, որ Խաչատուրովն ու Օհանյանը լարված հարաբերություններ ունեն: Նրանք տեսակներով տարբեր մարդիկ են: