Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրի քաղաքի բնակիչ` 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ դեպքի օրը նշված տնակում տեղի է ունեցել հավաքույթ, որի ժամանակ մի քանի տղամարդ սեղանի շուրջ նստած միասին հաց են կերել և օղի խմել: Արթուր անունով անձի կողմից Արտյոմ Ադանալյանի հետ «իկ»-ով խոսելու պատճառով սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Արթուրը գլխով հարվածել է Արտյոմ Ադանալյանին, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, առաջացել է քաշքշոց, որի ժամանակ վնասվել է նաև տան գույքը:
Վիճաբանության ժամանակ ականատես վկաները նկատել են Արտյոմ Ադանալյանին ընկած, իսկ Արթուրի աջ ձեռքին` դանակի շեղբ՝ արյունոտ, որից հետո վերջինս, դանակը ձեռքին, թողել-հեռացել է:
Պարզվել է ոմն Արթուրի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ.-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին