կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-31 17:25
Հասարակություն

Խնջույքի ժամանակ 26-ամյա գյումրեցուն սպանողի ինքնությունը պարզվեց

Խնջույքի ժամանակ 26-ամյա գյումրեցուն սպանողի ինքնությունը պարզվեց

Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29-ին` ժամը 22.15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից հիվանդանոց են տեղափոխել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ադանալյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Շիրակշին» բանավան 170/106 տնակում, վիճաբանության ժամանակ, Արտյոմ Ադանալյանին դանակով հարվածել և սպանել է 1986 թ. ծնված Արթուր Մ.-ն:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: