Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, որը Տիգրան Սարգսյանի սիրելի «կադր», ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի և ահռելի գումար է ստացել՝ որպես հղիության և ծննդաբերության նպաստ: Մեր տվյալներով, 20 մլն դրամ:
Հարկատուների` ՀՀ պարզ քաղաքացիների գրպանից 20 մլն դրամ նախկին նախարարի կնոջը տալը թալանին համազոր շռայլություն է:
Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վերահսկիչ պալատը մեզ զարմացրեց՝ տպավորիչ թվեր հրապարակելով հղիության նպաստների «գերածախսի» մասին՝ 19 մլրդ դրամ, որը գոյացել էր մասնավոր հարուստ ընկերությունների՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի, «Նատալի Ֆարմի»-ի, Երևանի կոնյակի գործարանի, այլոց հղիության նպաստների հետևանքով: Օրինակ, հղիության նպաստներ էին նշանակել ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված կանանց կամ «դեկրետից» առաջ բարձրացրել էին նրանց աշխատավարձը և շռայլ պարգևատրումներ տվել, նպաստի չափն արհեստականորեն ավելացնելու միտումով»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: