|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 18-21-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կկազմակերպվի պետպատվերով հրատարակված, այդ թվում` գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի գրականության ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի նպատակն է մարզում ընթերցանության քարոզչությունը, գրքի տարածումը, նաև վաճառքի կազմակերպումը:
Ցուցահանդես-վաճառքը կանցկացվի Վանաձորի մարզային գրադարանում, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Այդ օրերին նախատեսվում են հանդիպումներ մարզի գրողների, մտավորականների, աշակերտների և ուսուցիչների հետ: Կկազմակերպվեն նաև գրական ընթերցումներ, կհնչի ասմունք: Հայաստանի ճանաչված գրողներն ու հրատարակիչները հանդիպումներ կունենան նաև Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: