կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-07 17:13
Հասարակություն

Հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը կանցկացվի Բեյրութում

Հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը կանցկացվի Բեյրութում

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Թամամ Սալամին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արդյունավետ աշխատանք մաղթելով վերջինիս՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Դեսպան Մկրտչյանն, ընդգծելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը և արդյունավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում, կարևորվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը զարկ տալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկվեցին առաջիկայում երկու երկրների վարչապետների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման, հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը Բեյրութում անցկացնելու հնարավորությունները:

Կողմերը համակարծիք էին, որ դա նոր խթան կհաղորդի տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը և բազմազանեցմանը:

Լիբանանյան կողմին պարզաբանվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու և այլ շուկաներ դուրս գալու հեռանկարները՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի զարգացման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Դեսպան Մկրտչյանը վարչապետ Սալամին տեղեկացրեց Հայաստանի 25-ամյա անկախության առթիվ այս տարի Լիբանանում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ազզի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նախարար Ազզիի մասնակցությանը ապրիլի 23-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 2-րդ գլոբան ֆորումին» և ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ վերջինիս հանդիպումներին: 
Քննարկվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և համապատասխան շուկաները երկու երկրների աշխատուժի համար հասանելի դարձնելու հեռանկարները: