|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ և Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի տնօրինությամբ` «Շաղզոյեան» կենտրոնում բացվել է Հայ Դատի Բեյրութի գրասենյակը, որը նպատակ ունի զարկ տալ Հայ Դատի ներկայացմանն ու Լիբանանում դրա աշխատանքների հետապնդմանը:
Ըստ Aztagdaily-ի՝ նոր գրասենյակը կծառայի աշխարհասփյուռ` ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների շղթային:
Գրասենյակի տնօրինությունը ստանձնել է Սոսի Սարգիսյանը: Նա երկար տարիներ եղել է Հայ Դատի և քարոզչական հանձնախմբերի անդամ, հոդվածներով և հարցազրույցներով հանդես եկել Հայ Դատի ներկայացման աշխատանքներում: Սարգիսյանը նաև հրատարակել է «Եւ կեանքը կը շարունակուի» վերնագրով ֆրանսերեն գիրքը: