Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ճեպազրույցներում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ է անընդհատ շեշտվում «ոչ իշխանական չորս ուժեր» եզրույթը՝ ընդդիմադիր չորս ուժերի փոխարեն:
Աղվան Վարդանյանը նշեց, որ լրատվամիջոցները, եթե ցանկանում են, կարող են օգտագործել «երեք ընդդիմադիր և մեկ այլընտրանք» եզրույթը, սակայն դրանից էական բան չի փոխվում: Ըստ նրա` հնչում են հարցեր, թե ինչո՞ւ են բոլորը գնում այլընտրանքի հետ հանդիպման: «Գոնե մենք ձևի խնդիր չունենք: Ոչ թե կարևոր է, թե որտեղ է տեղի ունենում հանդիպումը, այլ, թե ով ինչ է ասում ու ինչ հիմնավորվածությամբ: Դաշնակցությունն իր ասելիքի, իր հստակության, իր ձևակերպումների տերն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Խոսելով հանրապետականների այն մեկնաբանությունների մասին, թե ընդդիմադիր կուսակցությունները կարող են գնալ խոշորացման ճանապարհով, Աղվան Վարդանյանը նշեց, որ Դաշնակցությունը արձագանքել է այդ մեկնաբանություններին, սակայն հաջորդ օրը նորից հնչել են մեկնաբանություններ, թե գուցե ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն միանան ԲՀԿ-ին:
Ըստ նրա` երկրորդ անգամ էր պատրաստվում անդրադառնալ այդ մեկնաբանությանը, երբ խորհրդարանում իրեն է մոտեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ասել, որ, իր խոսքերի հետ կապված, թյուրըմբռնում է եղել, և պիոներիկներ-հոկտեմբերիկները Դաշնակցության կապակցությամբ չի ասել: «Ի պատիվ Շարմազանովի, նույն օրը հերքում տպագրվեց, որ ինքը Դաշնակցությանը նկատի չի ունեցել: Ստացվում է, որ Շարմազանովի առաջին ասածները տպագրվել էին գրեթե բոլոր կայքերում, բայց հերքումը տպագրվել է միայն երկու կայքում: Թե մնացած կայքերն ինչո՞ւ չէին տպագրել այդ հերքումը, դա արդեն իրենց խնդիրն է, որովհետև ավելի կարևոր լուր է հերքման լուրը»,- ասաց Աղվան Վարդանյանը: