Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը դերասանի ապօրինի կալանավորման հարցով դիմում են ներկայացրել Եվրոպական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա հույս հայտնեց, որ շուտով Եվրադատարանը կարձանագրի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, և մեր իշխանություններն ու դատական համակարգը ստիպված կլինեն ընդունել, որ նրան ապօրինի են պահել կալանքի տակ:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Վարդան Պետրոսյանի համար պահանջել է վեցուկես տարվա ազատազրկում:
«Մեղադրող դատախազի ճառում որևէ հիմնավորում չեմ տեսնում։ Այնպիսի տպավորություն է՝ կարծես այս մեկ տարվա դատական քննության ընթացքում ոչինչ չի արվել։ Վարդան Պետրոսյանին ուղղված մեղադրական ճառում չեմ տեսել որևէ տող, որով հիմնավորվում և պատճառաբանվում է, թե ինչու է այդ պատժաչափը սահմանվել»,- ասաց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեն:
Նշենք, որ նա վաղը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հանդես կգա իր պաշտպանական ճառով, իսկ Վարդան Պետրոսյանն էլ կասի իր վերջին խոսքը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու: