|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա հայտնի ու սիրված ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը:
Համերգի կազմակերպիչ «Azd production»-ից yerkir.am-ին հայտնեցին, որ Հովհաննիսյանը համերգով հանդես կգա նաև Գյումրիում, որտեղ հունիսի 30-ին ելույթ կունենա «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակներում: Իսկ հուլիսի 2-ին Հովհաննիսյանը համերգով հանդես կգա Ստեփանակերտում:
«Կհնչեն հին ու սիրված գործեր, հայկական ժողովրդական երգերի մշակումներ, կլինեն նաև նոր երգեր: Ի դեպ, սպասվում է անակնկալ, որի մասին, բնականաբար, չենք ասի»,- ասաց «Azd production»-ի ներկայացուցիչը:
Երգչուհին Հայաստան է գալիս իր թիմով: