|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք անակնկալ չէր Արմեն Գևորգյանի հրաժարականը փոխվարչապետի պաշտոնից, և արդյո՞ք քննարկվել է փոխվարչապետի պաշտոնում իր թեկնածությունը, պատասխանեց.
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր գործունեության ընթացքում ունենալու իր տեսակետները, կարծիքներ արտահայտելու, զբաղվելու հասարակական կյանքով կամ էլ հրաժարական տալու ու հանգիստ անձնական աշխատանքի անցնելու: Ես նորմալ եմ դա ընդունում: Իսկ փոխվարչապետի պաշտոնում իմ թեկնածության մասին ես առաջին անգամ եմ լսում»:
Նշենք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, Սեյրան Օհանյանը փոխվարչապետի ամենահավանական թեկնածուների թվում է: