|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերբիա պաշտոնական այցի ժամանակ հաստատել է Կոսովոյի հարցի շուրջ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը. հայտնում է РИА Новости-ն:
«Դուք հիշատակեցիք Կոսովոյի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը: Ռուսաստանը սկզբունքային դիրքորոշում ունի, և այն հիմնված է ոչ միայն մեր բարեկամության և մտերմության, այլ նաև միջազգային իրավունքի և արդարության վրա»,- ասել է Պուտինը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ համար այսօր շատ թանկ արժե ձեր աջակցությունը Սերբիայի տարածքային ամբողջականության պահպանման և անկախության, հատկապես՝ Կոսովոյի հարցում»,- ի պատասխան ասել է Սերբիայի նախագահը: