Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մի առիթով անդրադառնալով աղմկահարույց հանցագործությունների դեպքերին, մասնավորապես` սպանություններին, նշել էր, որ երբեմն-երբեմն մարդկանց մոտ նկատվում են գարնանային կամ աշնանային սրացումներ: Նշենք, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության մի քանի դեպք:
Այսօր էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը փաստեց, որ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանցագործությունների թիվն աճել է (2.2%-ով):
Այդ կապակցությամբ այսօր yerkir.am-ի լրագրողը փոխոստիկանապետից հետաքրքրվեց` արդյո՞ք հանցագործությունների, մասնավորապես` սպանությունների թիվը չի վկայում այն մասին, որ հանրության շրջանում ոստիկանության կատարած բացատրական աշխատանքներն անարդյունավետ են:
«Բացատրական աշխատանքները ոչ բոլոր դեպքերում կարող են արդյունք ունենալ պարզ պատճառով` նախկինում բազմիցս դատապարտված անձը, ով հանցավոր դիտավորությամբ ավազակային հարձակում է կատարել, ի՞նչ բացատրական աշխատանքի մասին է խոսքը, խոսքը վերաբերում է կենցաղային հողի վրա կատարված սպանություններին: Բոլոր այդ դեպքերով կատարվում են ծառայողական քննություններ` պարզելու` արդյոք ոստիկանի մեղքը կա՞, թե՞ ոչ»,- պատասխանեց փոխոստիկանապետը: