Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 40/05 տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։
Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, թիվ 40/5 ընտրատեղամասում ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղևոնդովի անվան դիմաց և կատարել քվեարկություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկել է ՏԸՀ անդամներից մեկը, ում ինքնությունը պարզվել է։ Ըստ քննության տվյալների՝ վերջինս, ունենալով ընտրացուցակը լրացնելու իրավասություն, թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու նպատակով, ընտրացուցակում լրացրել է մահացած Վասիլի Արամի Ղևոնդովի նույնականացման քարտի տվյալները և նրա փոխարեն կատարել քվեարկություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 27-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: