|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Twitter-յան իր էջում ակտիվ գործունեություն ծավալող` Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը դարձյալ աչքի է ընկել իր հակահայ հայտարարությամբ:
Ըստ Сumhuriyet-ի՝ նա Twitter-ում թողել է հետևյալ գրառումը.«Ես ողջունում եմ Արևելքում միասնականությունը կանգուն պահելու համար կյանքը վտանգող, իսլամի համար աշխատող մեր քուրդ եղբայրներին»:
Իսկ մեկ այլ գրառման մեջ ասել է. «PKK-ի կազմում քրդերի անվան տակ աթեիստ հայեր կան, որոնք դեմ են քրդական հարցի լուծմանը»:
Որպես ապացույց՝ քաղաքապետը տեսանյութ է հրապարակել, որում Քրդական բանվորական կուսակցության մի քանի զինյալներ ծաղրում են Ալլահին և նամազը, իսկ մյուսները ծիծաղում են:
Նշենք, որ Գյոքչեքի այս գրառումներին անդրադարձել են թուրքական լրատվամիջոցները: «Գյոքչեքի սկանդալային գրառումները»,- գրել է թուրքական Cumhuriyet-ը:
Ստորև ներկայացնում ենք Գյոքչեքի հրապարակած տեսանյութը: