կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-17 15:23
Հասարակություն

Եկեղեցին ազգային արժեք է, անկախ նրանից՝ աթեիստ ես, թե ոչ, կամ հավատքի որ ուղղությանն ես պատկանում. Արթուր Եղիազարյան

Եկեղեցին ազգային արժեք է, անկախ նրանից՝ աթեիստ ես, թե ոչ, կամ հավատքի որ ուղղությանն ես պատկանում. Արթուր Եղիազարյան

Երեկ Ազգային Ժողովում մերժվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն ուղղված օրենքի նախագիծը, միաժամանակ չընդունվեց Մայր Աթոռի տարածքում չարտոնված հավաքներ անցկացնելու մասին նախագիծը:

«Այս թեման մտահոգում է, որովհետև եկեղեցին ես չեմ դիտարկում պարզապես եկեղեցի: Այն ազգային արժեք է, անկախ նրանից՝ աթեիստ ես, թե ոչ, հավատքի որ ուղղությանն ես պատկանում»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ, անդրադառնալով վերոնշյալ հարցին, ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:

Նա նշել է, որ Դաշնակցության խմբակցությունն ամբողջությամբ կողմ է քվեարկել այդ օրենսդրական այդ նախագծին:

«Եկեղեցին մեր պատմության և մեր էության մի մասն է: Մեր հանրության մեծ մասը հայ եկեղեցու հետևորդ է: Խոսքը կաթողիկոսի պաշտպանությանը չի վերաբերում, այլ՝  եկեղեցու ինստիտուտին»,-ասել  է ՀՅԴ ԳՄ անդամը:

Նրա խոսքով՝ տարբեր անձանց կողմից վերջերս միտումներ կան ազգային արժեքների վրա գրոհելու, որը, ըստ նրա, վատ հետևանքներ կարող է ունենալ:

«Պետք է հաշվի առնել, որ մենք ժամանակավոր զինադադարի մեջ գտնվող երկիր ենք: Երբ մենք դուրս ենք գալիս փողոց, չպետք է մոռանանք, որ ամեն րոպե կարող է իրավիճակը փոխվել: Սա հաշվի առնելով՝ պետք է մեր տեսակի, մեր արժեքային համակարգին տեր լինենք: Տա Աստված՝ խաղաղություն լինի, հարևան երկրները լինեն բարեկամ երկրներ, միգուցե շատ հարցերի այդ ժամանակ կարողանանք այլ կերպ նայել: Բայց մենք մեր Հայրենիքի մեծ մասը կորցրել ենք: Այսօրվա Հայաստանը մեր Հայրենիքի մեկ տասներորդն է, և ազգային համակարգն է այն միջուկը, որ պետք է պահի այն»,-ընդգծել է Արթուր Եղիազարյանը՝ շեշտելով, որ ազգային համակարգը ոչ մի կերպ չպետք է խոցելի լինի: