| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին դեմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոր որոշումը:
Նշենք, որ նույն դատարանը ամիսներ առաջ կալանավորի օգտին վճիռ էր կայացրել` վերացնել ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի` նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մերժելու մասին` 31.04.2014թ. որոշումը և պարտավորեցնել Ամատունուն վաղաժամկետ ազատելու միջնորդությունը ներկայացնել անկախ հանձնաժողովին:
Սակայն, հակառակ կալանավորի սպասումների, հանձնաժողովը մերժել էր նրան: Ամատունին, օգտվելով հանձնաժողովի որոշումները բողոքարկելու` օրենքով տրված հնարավորությունից կրկին դիմել էր Արագածոտնի մարզի դատարան: Սակայն դատավոր Սուրիկ Մնոյանը մերժել էր նրան:
Yerkir.am-ին դիմած դատապարտյալը հույս հայտնեց, որ վերաքննիչ դատարանը կնկատի բողոքի մեջ նշված այն հանգամանքը, որ անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկելի են դատական կարգով` օրենքին հակասելու դեպքում, և արդար որոշում կկայացնի:
Նշենք, որ Ամատունին վերջերս էլ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` խնդրելով վերահսկել անկախ հանձնաժողովին: